ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչպես է տեղի ունեցել ավտոբուսի վթարը, ով է վթարից զոհված կինը. ՆԳՆ-ն մասնրամասներ է հայտնում
ՆԳՆ-ն փրկարար ծառայությունը հաղորդել է դպրոցական ավտոբուսի վթարի մասին նոր մանրամասներ: Մասնավորապես նշվում է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող «PAZ» մակնիշի ավտոբուսը (վարորդ Լ. Գ., ծնված 1948 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի եթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը:
Փրկարարները 7 տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։
Կապանի ԲԿ են հոսպիտալացվել թվով 24 տուժած (դպրոցի 9 աշխատակից և 15 աշակերտ): Հիվանդանոցում արձանագրվել է ուսուցիչ Թ․ Դ․-ի (ծնված 1970 թ․) մահը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և փակել գազի բալոնի փականը:
Ավելի վաղ տեղեկացրինք, որ Սյունիքում 5 մետր բարձրությունից ընկել է դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը և կան բազմաթիվ տուժածներ։
[5cdbd00674aa770ea02ccd7846c92de7.jpg]
[61897634481068805a4bd06eb02681b5.jpg]
[facf6fb7aed08f0fc3484a46528e3876.jpg]
[b4c2327a89e4089ca5c869ac51778465.jpg]
[842ac3f46b1fbc11372a944170e30ff5.PNG]
[60489c4f8d847aca39edfbf69505e9da.PNG]
Նմանատիպ հոդվածներ
Նախնական տվյալներով կա 21 տուժած. մանրամասներ` Սյունիքում դպրոցականներ տեղափոխող ավտոբուսի վթարից
Նախնական տվյալներով կա 21 տուժած։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ խոշոր...
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ մահացու հրազենային վիրավորումով. ԱԱԾ-ն և ՔԿ-ն դեպքի մասին
Քիչ առաջ հայտնեցինք, որ ըստ մամուլի հրապարակման Որոտան համայնքում սահմանապահ է ինքնասպան եղել: Նշվում էր, որ ինքնա...
Նվաստացրել է զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը` հասցնելով ինքնասպանության. ՔԿ
2023թ․ մարտի 11-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի սահմանապահ ուղեկալներից մեկի մ...
Բանջար հավաքելիս նորածին երեխայի դի է գտել
Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Սյունիքում նորածին երեխայի դի են գտել։ Auroranews.am-ը կապ հաստատեց ՆԳՆ լրատվո...