Սպիտակ տունը սպառնացել է Իրանին հարվածներով` ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը ցանկացած պահի և ցանկացած վայրում կարող են հարված հասցնել Իրանին, քանի որ, նրա խոսքով, Թեհրանի պաշտպանական հնարավորությունները գրեթե ամբողջությամբ չեզոքացված են։
Լևիթը ճեպազրույցի ընթացքում նշել է, որ Իրանի ներկայիս խոցելի վիճակը Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականության և մասնավորապես «Էպիկական կատաղություն» (Operation Epic Rage) ռազմական գործողության արդյունքն է։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը ներկայիս նախագահի վարած քաղաքականության անմիջական հետևանքն է։
Այս հայտարարությունը հնչել է ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող լարվածության ֆոնին։ Հիշեցնենք, որ հունիսի 18-ի գիշերը Թեհրանն ու Վաշինգտոնը ստորագրել էին հակամարտության ավարտի մասին հուշագիր, որը վերաբերում էր փետրվարի 28-ից սկսված բախումներին։ Սակայն հուլիսի 8-ից ԱՄՆ զինված ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իրանի տարածքին՝ դրանք ներկայացնելով որպես պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ ենթադրյալ իրանական հարձակումներին։
Իր հերթին Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին՝ մեղադրելով Վաշինգտոնին հրադադարի պայմանավորվածությունը խախտելու մեջ։ Իսկ հուլիսի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հրադադարի ռեժիմի դադարեցման մասին։
Նմանատիպ հոդվածներ
Անկարայի ռազմատեխնիկական փակուղին․ Արտակ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Անկարայի ռազմատեխնիկական փակուղին Թուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-4...
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...
Իրանը սպառնում է ընդլայնել հարվածների աշխարհագրությունը, եթե ԱՄՆ-ն շարունակի գործողությունները
Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Մոհամմադ Աքրամինիան հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն շարունակի հարվածներ հա...
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչը հայտարարել է, որ եթե Իրանի ենթակառուցվածքներին հարված...