Հասարակություն

419 կանեփի բույս՝ տան բակում․ ոստիկանությունը բացահայտել է թմրամիջոցի պատրաստման մի շարք դեպքեր

419 կանեփի բույս՝  տան բակում․ ոստիկանությունը բացահայտել է թմրամիջոցի պատրաստման մի շարք դեպքեր

Համայնքային ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու և պահելու մի շարք դեպքեր։



Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից, հուլիսի 15-ին Չարենցավանի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Ալափարս գյուղի բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 39-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 419 բույս։



Վաղարշապատի բաժնի ծառայողները Մերձավան գյուղի 44-ամյա բնակչի տան բակում և հարակից տարածքում հայտնաբերել են կանեփի 14 բույս։ Տանտերը հայտնել է, որ դրանք աճեցրել է թմրամիջոց պատրաստելու նպատակով։

կանեե.webp 341.59 KB



Արմավիրի բաժնի ծառայողները Սարդարապատ գյուղի 39-ամյա բնակչի տան բակում հայտնաբերել են չորացված և մանրացված կանեփանման զանգվածով երեք փաթեթ՝ ընդհանուր 12,13 գրամ քաշով։ Տանտիրոջ խոսքով՝ թմրամիջոցը պատրաստել էր իր աճեցրած կանեփից։




Կումայրիի բաժնի ծառայողների ստացած տեղեկության հիման վրա Գյումրիի Խորենացու փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է կանեփի 71 բույս։ Տան 38-ամյա բնակիչը ոստիկանների հետ զրույցում հայտնել է, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։



Եղեգնաձորի բաժնի ծառայողները Մալիշկա գյուղի 27-ամյա բնակչի առանձնատանը կից հողամասում հայտնաբերել են կանեփի 12 բույս։



ՆԳՆ-ից հայտնում են, որ բոլոր դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ, կատարվում է նախաքննություն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250