Տեխասում ջրհեղեղների հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել
Տեխասում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով առնվազն երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է CBS News-ը՝ հղում անելով նահանգապետ Գրեգ Էբոթին։
Նրա խոսքով՝ զոհերից մեկը մահացել է Քոմֆորթ բնակավայրի շրջանում, իսկ մյուսը՝ Յուվալդեի մերձակայքում։ Նահանգապետը բնակիչներին կոչ է արել խուսափել հեղեղված տարածքներից և վտանգի դեպքում տեղափոխվել բարձրադիր վայրեր։
Էբոթի տվյալներով՝ փրկարարները իրականացրել են ավելի քան 230 փրկարարական գործողություն՝ մարդկանց տարհանելով տներից և ջրի մեջ մնացած ավտոմեքենաներից։ Յուվալդեի ոստիկանությունը նաև կոչ է արել Լեոնա գետի հարևանությամբ բնակվողներին լքել ցածրադիր հատվածները՝ ջրի մակարդակի կտրուկ բարձրացման վտանգի պատճառով։
ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ Յուվալդեում շաբաթվա սկզբից տեղացել է մոտ 56 սանտիմետր անձրև, իսկ նահանգի որոշ շրջաններում տեղումների քանակը գերազանցել է 61 սանտիմետրը։ Առանձին հատվածներում անձրևի ինտենսիվությունը հասել է ժամում 7,6 սանտիմետրի։
Աղետի հետևանքների վերացման աշխատանքներին ներգրավվել է շուրջ 2300 արտակարգ ծառայության աշխատակից, որոնք օգտագործում են ավելի քան 85 նավակ, 21 օդանավ և 200-ից ավելի ամենագնաց մեքենա։
Նմանատիպ հոդվածներ
Հրդեհ է բռնկվել Մաշհադի Իմամ Ռեզայի սրբավայրի տարածքում որտեղ թաղված է այաթոլլահ Ալի Խամենեին
Հինգշաբթի Իրանի Մաշհադ քաղաքում գտնվող Իմամ Ռեզայի սրբավայրի համալիրում, որտեղ թաղված է այաթոլլահ Ալի Խամենեին, հրդեհ է...
Իրանի ափերի մոտ խորտակվել է թուրքական բեռնատար նավ
Թուրքական Lora Shipping ընկերությանը պատկանող LUNI բեռնատար նավը, որը նավարկում էր Սենթ Քիթս և Նևիսի դրոշի ներքո, խորտակ...
Սևանում ջրափրկարարները փրկել են շրջված հեծանվանավակի երեք ուղևորներին
Հուլիսի 15-ին՝ ժամը 14։59-ին, Սևանա լճի 2-րդ հանրային լողափի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել...
Հզոր պայթյուն Լիբանանի հյուսիս–արևելքում
Հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի հյուսիս-արևելքում գտնվող Հերմել քաղաքում։ Նշվում է, որ գազատար է պայթել։ Նախնական տվյա...