Մեկ գիշերում Սև ծովում խոցվել է ևս 12 ռուսական նավ
Ուկրաինայի զինված ուժերի Անօդաչու համակարգերի ուժերը (ՍԲՍ) հուլիսի 17-ի գիշերը Սև ծովում խոցել են ևս 12 ռուսական նավ։ Այս մասին հայտնել է ՍԲՍ հրամանատար Ռոբերտ «Մադյար» Բրովդին՝ նշելով, որ «նավատորմի անկումը շարունակվում է»։
Նրա խոսքով՝ հարվածների թիրախ են դարձել ինը բեռնանավ, մեկ նավթատար, մեկ գազատար տանկեր և մեկ քարշակ։
Բրովդին հայտնել է նաև, որ հուլիսի 6-17-ն իրականացված գործողությունների ընթացքում խոցվել է ընդհանուր առմամբ 159 ռուսական նավ, որոնցից 117-ը՝ Ազովի, իսկ 42-ը՝ Սև ծովում։
Նրա խոսքով՝ գործողության նպատակն է կաթվածահար անել Ռուսաստանի լոգիստիկան և նավթի ու այլ բեռների ծովային փոխադրումները, որոնք, ըստ ուկրաինական կողմի, իրականացվում են միջազգային պատժամիջոցները շրջանցելու նպատակով։
«Մեր նպատակն է յուրաքանչյուր ինքնագնաց նավ վերածել ծովում անշարժ, «կույր ու խուլ» հարթակի։ Նպատակ չունենք նավթային արտահոսքեր առաջացնել, այդ պատճառով նավերի կորպուսներում անցքեր չենք բացում», - գրել է Բրովդին Telegram-ում։
Հուլիսի 16-ին Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել էր Սև և Ազովի ծովերում ևս ութ ռուսական նավի խոցման մասին։
Նմանատիպ հոդվածներ
Անկարայի ռազմատեխնիկական փակուղին․ Արտակ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Անկարայի ռազմատեխնիկական փակուղինԹուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-40...
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...
Իրանը սպառնում է ընդլայնել հարվածների աշխարհագրությունը, եթե ԱՄՆ-ն շարունակի գործողությունները
Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Մոհամմադ Աքրամինիան հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն շարունակի հարվածներ հա...
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչը հայտարարել է, որ եթե Իրանի ենթակառուցվածքներին հարված...