ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է սկսել Արգենտինայի հավաքականի նկատմամբ
ՖԻՖԱ-ն հաստատել է, որ կարգապահական հետաքննություն է սկսել Արգենտինայի հավաքականի նկատմամբ՝ աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Անգլիայի նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակից հետո խաղադաշտում ցուցադրված «Մալվինյան կղզիները Արգենտինայինն են» գրությամբ պաստառի պատճառով։
ՖԻՖԱ-ի անկախ կարգապահական կոմիտեն ուսումնասիրում է հանդիպման պաշտոնական զեկույցները՝ որոշելու, թե արդյոք կիրառվելու են պատժամիջոցներ։ Կազմակերպության կարգապահական կանոնակարգով խաղադաշտում քաղաքական բնույթի ցուցադրություններն արգելվում են։
Հանդիպումից առաջ մարզադաշտի անվտանգության ծառայությունը հրահանգ էր ստացել թույլ չտալ երկրպագուներին ներս մտնել Ֆոլքլենդյան (Մալվինյան) պատերազմի կամ դրա հետ կապված սադրիչ գրություններով պաստառներով։
ՖԻՖԱ-ի կանոնակարգով Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նկատմամբ կարող են կիրառվել նախազգուշացում կամ պաշտոնական նկատողություն, դրամական տուգանք, մրցանակային գումարի վերադարձի պարտավորություն, բացառիկ դեպքերում՝ նույնիսկ տիտղոսի զրկում։
Առաջին նման խախտման դեպքում նախատեսված են նաև ֆինանսական տուգանքներ, որոնք կրկնվելու դեպքում կարող են կրկնապատկվել։
Բացի այդ, ՖԻՖԱ-ն կարող է գնահատական տալ նաև Արգենտինայի երկրպագուների վարքագծին, որոնք Անգլիայի օրհներգի հնչելու ժամանակ վանկարկել են. «Եթե չես ցատկում, ուրեմն անգլիացի ես»՝ խոչընդոտելով օրհներգի հնչեցմանը։ Այդ խախտման համար ևս նախատեսված են դրամական տուգանքներ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...
Լամին Յամալի տունը փորձել են թալանել Իսպանիայի հաղթանակից ժամեր անց
Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Լամին Յամալի առանձնատունը փորձել են թալանել 2026 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափա...
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Ատլանտայի «Մերսեդես-Բենց Սթեդիում» մարզադաշտում կայացած ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ խաղում Արգենտինայի ազգային ընտրանին 2։1...