ԱՄՆ-ն տեղեկություն է ստացել Թրամփի դեմ նախապատրաստվող մահափորձի մասին․ Axios
Իսրայելի հատուկ ծառայությունները Միացյալ Նահանգներին են փոխանցել հետախուզական տվյալներ, համաձայն որոնց՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն առաջարկել է կազմակերպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպանությունը վերջինիս՝ Թուրքիա կատարելիք այցի ժամանակ։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ստացված տեղեկատվությունից հետո ԱՄՆ Գաղտնի ծառայությունն անմիջապես խստացրել է նախագահի անվտանգության միջոցառումները։ Մասնավորապես, որոշում է կայացվել Թրամփի թռիչքի համար օգտագործել Air Force One-ի ավելի հին մոդելի օդանավը։ Ամերիկացի պաշտոնյաները, սակայն, հստակեցրել են, որ փոխանցված տվյալները հիմնված են եղել միայն մեկ և դեռևս չհաստատված աղբյուրի վրա։
Ըստ ամերիկյան կողմի գնահատականի՝ ստացված տեղեկատվությունն ունեցել է տեսական բնույթ և չի պարունակել իրական գործողությունների կոնկրետ ծրագիր։ Թուրքական հատուկ ծառայություններն իրենց հերթին մանրակրկիտ ստուգումներ են անցկացրել փոխանցված տվյալների հիման վրա։ Իրականացված հետախուզական աշխատանքների արդյունքում Անկարան եզրակացրել է, որ Թուրքիայի տարածքում Դոնալդ Թրամփի դեմ իրանական կողմից նախապատրաստվող կոնկրետ մահափորձի ծրագիր գոյություն չունի։
Նմանատիպ հոդվածներ
Բանակցային գործընթացը չի կարելի պրիմիտիվացնել․ Սերժ Սարգսյանի գրասենյակը՝ Արզաքանցյանի հայտարարության մասին
Գործարար Տիգրան Արզաքանցյանը խոսել է տարիներ առաջ Արցախի հակամարտության կարգավորման շուրջ ընթացած բանակցությունների և այ...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
«Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին․ Ավինյան․ Factor TV
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Factor TV-ի հետ զրույցում հաստատել է, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մար...