Իրանում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով ոչնչացվել է հինգ կամուրջ
Իրանի հարավում գտնվող Բենդեր Աբբաս նավահանգստային քաղաքում ԱՄՆ-ի գիշերային հարվածների հետևանքով ոչնչացվել է հինգ կամուրջ։ Այս մասին հաղորդում է Իրանի պետական IRIB հեռուստառադիոընկերությունը։
«Անցած գիշեր Բենդեր Աբբասում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով ոչնչացվել է հինգ կամուրջ», - նշվում է IRIB-ի X սոցիալական հարթակում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ի գիշերը Թեհրանն ու Վաշինգտոնը ստորագրել էին հուշագիր, որը նախատեսում էր փետրվարի 28-ից սկսված հակամարտության ավարտը։ Սակայն հուլիսի 8-ից ԱՄՆ զինված ուժերը մի քանի հարվածներ են հասցրել Իրանի տարածքին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր, որ դրանք պատասխան են Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողություններին։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին և մեղադրել Վաշինգտոնին հրադադարի մասին հուշագիրը խախտելու մեջ։ Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 9-ին հայտարարել էր, որ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում։
Նմանատիպ հոդվածներ
Անկարայի ռազմատեխնիկական փակուղին․ Արտակ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Անկարայի ռազմատեխնիկական փակուղինԹուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-40...
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...
Իրանը սպառնում է ընդլայնել հարվածների աշխարհագրությունը, եթե ԱՄՆ-ն շարունակի գործողությունները
Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Մոհամմադ Աքրամինիան հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն շարունակի հարվածներ հա...
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչը հայտարարել է, որ եթե Իրանի ենթակառուցվածքներին հարված...