ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկի հետհաշվարկը սկսված է
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկի հետհաշվարկը սկսված է. մնաց 30 օր: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան ու ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկա են եղել արարողությանը:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը:
Առաջնությանը կմասնակցեն մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Լրագրողի այն հարցին ` ադրբեջանը մասկանցելո՞ւ է մրցաշարին Կարեն Գիլոյանը պատասխանել է, որ 6 մարզիկի մասնակցության հայտ կա: Զուգահեռ ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ ադրբեջանցի մարզիկները ցանկանում են գալ Հայաստան:
Փոքրիկ զավեշտալի դեպք են ֆիքսել տեսխցիկները. Հյուսիսային պողոտայում շնիկին այդքան էլ դուր չի եկել ծանրամարտի առաջնության խորհրդանշանը։ Ոստիկանները ստիպված են եղել հեռացնել շանը տարածքից։ Այս մասին հայտնում էլ Sputnik Արմենիան:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցին պարտվելուց հետո ստորաբար հարվածում է հայ ըմբիշին
Ադրբեջանցին պարտվելուց հետո ստորաբար հարվածում է հայ ըմբիշին։ Նշենք, որ ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեսսիի երկրպագուները շրջապատել են այն ռեստորանը, որտեղ նա ընթրել է
Մարզումից հետո Մեսին ընտանիքի հետ ընթրել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի ռեստորաններից մեկում։ Աշխարհի չեմպիոննե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հենրիխ Մխիթարյանը` «Ինտերի» փետրվար ամսվա լավագույն գոլի հեղինակ
Միլանի «Ինտերի» փետրվար ամսվա լավագույն գոլի հեղինակը Հենրիխ Մխիթարյանն է: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դուք ավելի լավ գիտեք` ինչ աջակցություն է եղել Թուրքիային ոչ թե իմ կողմից, այլ ձեր. Քալանթարյանը` ՀՖՖ նախագահին
Հանրային հեռուստաընկերության եթերում սպորտային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը, անդրադառնալով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյա...