ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արիզոնայում վտանգավոր նյութեր տեղափոխող բեռնատար գնացքը վթարի է ենթարկվել
Արիզոնայում վտանգավոր նյութեր տեղափոխող բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից, հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Միջադեպը տեղի է ունեցել նախորդ գիշեր Մոխավե շրջանի Տոպոկ քաղաքի մոտակայքում։ Այն Արիզոնայի սահմանի մոտ է` Կալիֆոռնիայի և Նևադայի հետ:
Կատարվածից մանրամասներ չեն հաղորդվում։ Տեղեկություն չկա նաև վթարի հետևանքով արտահոսքի մասին։
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ բեռնատար գնացքի 141 վագոններից 50-ը ռելսերից դուրս էր եկել Օհայոյում։ Քսան վագոններ պարունակում էին վտանգավոր քիմիական նյութեր, այդ թվում՝ վինիլքլորիդ։ Վթարի պատճառով հզոր հրդեհ էր բռնկվել, հրդեհը պատել էր գնացքի բազմաթիվ վագոններ։ Մոտակա բնակավայրերից մեկում հայտարարվել էր տարհանում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դոնի Ռոստովի սահմանապահ վարչության շենքի հրդեհից տուժածներ կան. մանրամասներ
Հաղորդել էինք, որ Դոնի Ռոստովում հրդեհվել է Սիվերսի 20 հասցեում գտնվող Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահ...
Երկրաշարժ Իրանում` 5․1 մագնիտուդով. զգացվել է նաև Հայաստանում
5․1 մագնիտուդով երկրաշարժ Իրանում՝ Խոյ քաղաքից 41 կմ հարավ-արևմուտք: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Դոնի Ռոստովում այրվում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության շենքը
Դոնի Ռոստովում այրվում է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների վարչության շենքը: Տեղի...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանում ցուցարարների վրա կրակել են
Ադրբեջանում ցուցարարների վրա կրակոցներ են արձակել: Հաղորդվում է, որ ցուցարարները խաղաղ ակցիա են իրականացրել որոշ գյ...