Քաղաքականություն

Բաշար Ասադը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա

Բաշար Ասադը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը այսօր երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում տալով…

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը այսօր երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում տալով Սիրիայի նախագահի գրասենյակին։

 

«Նախագահ Բաշար ալ-Ասադը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա, որի ընթացքում նա բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
 

Համաձայն Կրեմլի տարածած հաղորդագրության՝ երկու երկրների առաջնորդների հանդիպմանը քննարկվելու են քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում ռուս-սիրիական համագործակցության հետագա զարգացման արդիական հարցեր, ինչպես նաև Սիրիայում և նրա շուրջ իրավիճակի համապարփակ կարգավորման հեռանկարները։

Նմանատիպ հոդվածներ

Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը․ ՀՀ ԱԳՆ

Մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Հայաստան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250