Թուրքիայից ասել են` քանի օտարերկրացի է զոհվել երկրաշարժի հետևանքով
Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 6,6 հազար օտարերկրացի, հիմնականում՝ սիրիացի, զոհերի ընդհանուր թիվը կազմել է 48,4 հազար։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն։ Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այս պահի դրությամբ հայտնի է 48448 մահվան դեպք, երկրաշարժերի հետևանքով զոհված օտարերկրյա քաղաքացիների թիվը կազմում է 6660 մարդ, հիմնականում դրանք մեր սիրիացի եղբայրներն ու քույրերն են»,- ասուլիսում ասել է նա։
Սոյլուի խոսքով՝ հանրապետության իշխանությունները նախատեսում են մարզերում տեղադրել կոնտեյներային քաղաքներ, որոնք կկարողանան տեղավորել ավելի քան 115,5 հազար ընտանիք։
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկու ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հազարավոր հետցնցումներ, զգացվել են հանրապետության 11 նահանգներում և հարակից երկրներում, որոնցից ամենաշատը տուժել է Սիրիան։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն քիչ առաջ հայտնեց, որ զինվորի դի է հայտնաբերվել. նոր մանրամասներ
Քիչ առաջ ՊՆ-ն հայտնեց, որ մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը, սակայն այ...
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարա...
Պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի արգելք կսահմանվի. մանրամասներ
Պոլիէթիլենային պարկերի, տոպրակների, ինչպես նաև պլաստիկից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի օգտագործման արգելք կսա...
Երևանի քաղաքապետարանը սակուրայի մեկ տնկին ձեռք է բերել 65-72 հազար դրամով․ «Հետք»
Մարտի 23-ին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հայտարարեց «ծերացած, ֆունկցիոնա...