Պարեկը կրակել է կացինը ձեռքին իրենց մոտեցող տղամարդու ուղղությամբ. վերջինս հիվանդանոցում մահացել է
Հրազդանում պարեկը նախ նախազգուշական 2, ապա 1 կրակոց է արձակել իրենց ուղղությամբ կացինը ձեռքին մոտեցող ենթադրյալ գողի ուղղությամբ․ վերջինս հիվանդանոցում մահացել է: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Այսօր՝ մարտի 13-ին, ենթադրյալ հանցագործին վնասազերծելու ժամանակ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ահազանգել է Հրազդան քաղաքի թաղամասերից մեկի բնակիչ 18-ամյա Հասմիկ Բ․-ն և հայտնել, որ անհայտ անձինք մուտք են գործել իրենց տուն։
Նա հայտնել է, որ իրենց տանը կից անասնագոմում մարդ կա, ով, հավանաբար, գոմ է մտել գողություն անելու նպատակով։
Ոստիկանության աշխատակիցները մոտենում են անասնագոմին և բարձրախոսով ներկայանում են, որ իրենք ոստիկանության աշխատակիցներ են ու պահանջում են, որպեսզի այնտեղ գտնվող անձը դուրս գա։
Զգուշացումներից հետո անասնագոմից դեպքը ծածկած դուրս է գալիս մի տղամարդ, ում ձեռքին կացին է լինում։
Վերջինս պահանջում է որպեսզի ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցները չմոտենան իրեն, հեռանան և պահանջում է, որպեսզի չփորձեն իրեն բռնել։ Հակառակ դեպքում՝ ձեռքին եղած կացնով կսպանի բոլորին։
Դրանից հետո, տեսնելով, որ ոստիկաններն ու պարեկները չեն հեռանում ու դարձյալ պահանջում են, որպեսզի նա ցած դնի կացինն ու ինքնակամ հանձնվի, այդ տղամարդը դարձյալ չի ենթարկվում։ Եվ կացինը ձեռքին սկսում է, անկանոն շարժումներ կատարելով, հարձակվել ոստիկանության ծառայողների վրա։
Այդ ժամանակ Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի պարեկներից մեկն իրեն ամրակցված ատրճանակից նախազգուշական 2 կրակոց է արձակում դեպի օդ։ Սակայն այդ կրակոցներն էլ չեն կանխում քաղաքացու հարձակումը պարեկների ու ոստիկանների վրա, որից հետո զգալով, որ վտանգը դառնում է իրական, պարեկը 1 անգամ կրակոց է արձակում իրենց ուղղությամբ եկող տղամարդու վրա։ Վերջինս վայր է ընկնում։ Ու ահազանգով դեպքի վայր ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը վիրավորին «կրծքավանդակի հրազենային վիրավորում, մարմնական վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխում են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Ըստ տեղեկությունների ՝ Սամվել Փ․-ն նախկինում եղել է դատապարտված։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում 5 մետր բարձրությունից ընկել է դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը. կան բազմաթիվ տուժածներ
Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ «Առաջաձոր ավտոճա...
Երկրաշարժ Իրանում` 5․1 մագնիտուդով. զգացվել է նաև Հայաստանում
5․1 մագնիտուդով երկրաշարժ Իրանում՝ Խոյ քաղաքից 41 կմ հարավ-արևմուտք: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարո...
«Ադրբեջանցիներն առևանգել են Խնձորեսկի բնակչին». Արթուր Գրիգորյան
«Մոտ մեկ ժամ առաջ Գորիսի Վերիշենից դեպի դիրքեր բարձրանալիս ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածքից առևանգել են Խնձորեսկի բնա...
Բելգորոդի շրջանում չորս հրթիռ է խոցվել. մանրամասներ
Հակաօդային պաշտպանության համակարգը Բելգորոդի շրջանի վրա չորս հրթիռ է խոցել, մեկ մարդ վիրավորվել է, հայտնել է նահանգապետ...