«Ադրբեջանցիներն առևանգել են Խնձորեսկի բնակչին». Արթուր Գրիգորյան
«Մոտ մեկ ժամ առաջ Գորիսի Վերիշենից դեպի դիրքեր բարձրանալիս ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածքից առևանգել են Խնձորեսկի բնակիչ Մ. Գյուլնաբարյանին, ով դիրքեր մեր հայ զինվորներին հաց էր բարձրացնում:
ՀՀ պաշտպանության նախարարությո՛ւն, ի՞նչ տեղեկություն կա տվյալ անձի առողջական վիճակից: Ինչ միջոցներ են ձեռնարկվում նրան ողջ և առողջ վերադարձնելու ՀՀ: Եվ ինչպես է թշնամին հայտնվել ՀՀ սուվերեն տարածքում»: Այս մասին գրել է «Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում:
Auroranews-ը կապ հաստատեց Խնձորեսկի համայնքապետ Երվանդ Մալունցի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց.
«Տեղյակ եմ, բայց մանրամասներից տեղյակ չեմ, այս պահին շարժվում ենք դեպքի վայր: Ես տարածքում չեմ եղել, գիտեմ, որ դեպքը եղել է, բայց թե ինչպես` չգիտեմ: Հարցեր եք տալիս, որոնց պատասխաններն այս պահին չունեմ»,- նշեց նա:
Հարցին, թե երբ կարող է հստակ մանրամասներ հայտնել, ասաց, որ դեպքի վայրում կլինի մոտ 1 ժամից:
Auroranews-ը փորձեց կապ հաստատել ՊՆ-ի հետ, սակայն չհաջողվեց:
[b47b9e57ae1c900a99e4612b8ab6ed66.JPG]
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ Իրանում` 5․1 մագնիտուդով. զգացվել է նաև Հայաստանում
5․1 մագնիտուդով երկրաշարժ Իրանում՝ Խոյ քաղաքից 41 կմ հարավ-արևմուտք: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարո...
Սյունիքում 5 մետր բարձրությունից ընկել է դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը. կան բազմաթիվ տուժածներ
Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ «Առաջաձոր ավտոճա...
Գյումրիում մեքենաները բախվել են. զոհեր կան
Մարտի 21-ին, ժամը 23:15-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Հայուհու...
Կրկին երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում
Թուրքիայի Մարաշի նահանգում տեղական ժամանակով 12:19-ին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Օջախը գտնվել է 2 կմ խորությա...