Վրաստանում բերման ենթարկվածների մեջ է նաև ընդդիմադիր առաջնորդը
Հայտնել էինք, որ Վրաստանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքն ընդունելուց հետո բազմահազարանոց ցույցեր են սկսվել։
Հանրահավաքը ոստիկանությունը ցրել է ուժի կիրառմամբ` օգտագործելով նաև արցունքաբեր գազ, Մոլոտովի կոկտեյլ։ Բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ․ հայտնի է առնվազն 6 ձերբակալվածների մասին, որոնց թվում է ընդդիմադիր «Ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն։
Վրաստանի ցույցերը մեկնաբանել են ԵՄ-ում։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է․ «Օտարերկրյա գործակալների մասին օրենքը հակասում է Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հայտարարած նպատակին, որին աջակցում է Վրաստանի քաղաքացիների մեծամասնությունը: Դրա վերջնական ընդունումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ մեր հարաբերությունների վրա»։
Նշենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր տեսաուղերձում պաշտպանել է Թբիլիսիում «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ դուրս եկած ցուցարարներին:
Հիշեցնենք, որ բողոքի նոր ակցիան արդեն հայտարարված է ժամը 15:00-ին։
Նմանատիպ հոդվածներ
Վթարի հետևանքով Կառավարության 3 աշխատակցի վիճակը գնահատվում է ծանր․ նոր մանրամասներ
Այսօր ՀՀ կառավարությունից ծառայողական ավտոբուսի վթարի հետևանքով տուժած 14 քաղաքացիներից 3-ի առողջական վիճակը գնահատվում...
«Նոր Զովք»-ի սեփականատերը և 3 աշխատակիցներ ձերբակալվեցին
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունից ստացված հանցանքի մասին հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմի...
Դադարեցվել է «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի մարտի 3-ի հանձնարարագրի հիման վրա Տեսչ...
«Դրոններով պտտվում էին, ձնով ծածկվեցի, որ չտեսնեն». երեկ մոլորված զինծառայողը պատմել է` ինչ է եղել
Այն տարածքը, որտեղ մոլորվել եմ, արդեն ճանաչում եմ, այդտեղով էլ եկել ու անցել եմ մեր կողմ։ Այս մասին 24News-ին  ...