Մեղրիում ուժեղ քամու հետևանքով կաթսայատան խողովակը պոկվել ու ընկել է բնակելի շենքի տանիքի վրա․ ԶԼՄ
Այսօր՝ մարտի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Ժամը 10:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 10 շենքի տանիքին երկաթյա խողովակ է ընկել և այն հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Պարզվել է, որ չգործող կաթսայատան խողովակը՝ մոտ 20 մետր երկարությամբ և 1 մետր տրամաչափով, ուժեղ քամու հետևանքով ընկել է երկհարկանի բնակելի շենքի տանիքից։
Վնասվել են տանիքի կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 150քմ), 2 էլ․սյուն և 1 թթենի, տուժածներ չկան:
Ուժեղ քամու հետևանքով Մեղրի քաղաքի որոշ թաղամասեր հոսանքազրկվել են։