ԻՀՊԿ-ն հայտարարել է Օմանում, Բահրեյնում, Քուվեյթում և Սիրիայում ամերիկյան օբյեկտների վրա հարվածների մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Օմանում տեղակայված ԱՄՆ-ի օդային և ծովային վերահսկողության ռադարներին։
ԻՀՊԿ-ի տարածած հայտարարության համաձայն՝ «գործողությունների 13-րդ ալիքի» շրջանակում թիրախավորվել են Օմանի Գանեմ շրջանի օդային տարածքի վերահսկման ռադարը և Սալամա ժայռերի շրջանում գտնվող ծովային վերահսկման ռադարը։ Իրանական կողմը պնդում է, որ երկու օբյեկտներն էլ ոչնչացվել են։
ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ պատասխան գործողությունները շարունակվում են, իսկ Հորմուզի նեղուցը շարունակում է գտնվել Իրանի ռազմածովային ուժերի վերահսկողության ներքո։
Ավելի վաղ Իրանը հայտնել էր նաև Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին հասցված հարվածների մասին։ Իրանական կողմի պնդմամբ՝ Բահրեյնում թիրախավորվել է Սախհիր ավիաբազան, որտեղ տեղակայված են ԱՄՆ բանակի հետախուզական ինքնաթիռներ և ուղղաթիռներ։
ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ Սիրիայի Էթ-Թանֆ շրջանում հարվածել է ամերիկյան օպերատիվ կենտրոնին՝ վնասելով ռադարային համակարգ և մի քանի ուղղաթիռ։ Իրանական կողմը պնդում է, որ հարձակման հետևանքով ամերիկացի զինծառայողները զգալի կորուստներ են կրել։
Բացի այդ, ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն շարունակի հարվածները, տարածաշրջանից նավթի և գազի արտահանումը չի թույլատրվի։
Նմանատիպ հոդվածներ
Անկարայի ռազմատեխնիկական փակուղին․ Արտակ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Անկարայի ռազմատեխնիկական փակուղին Թուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-4...
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...
Մեկ գիշերում Սև ծովում խոցվել է ևս 12 ռուսական նավ
Ուկրաինայի զինված ուժերի Անօդաչու համակարգերի ուժերը (ՍԲՍ) հուլիսի 17-ի գիշերը Սև ծովում խոցել են ևս 12 ռուսական նավ։ Այ...
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչը հայտարարել է, որ եթե Իրանի ենթակառուցվածքներին հարված...