Երևանի կենդանաբանական այգում քննարկվել է առյուծի անկման պատճառները
Երևանի կենդանաբանական այգու Կառավարման խորհուրդը գումարել է հերթական նիստը՝ կառույցի խորհրդի նախագահ Կ. Մանվելյանի գլխավորությամբ և այլ պաշտոնյաների մասնակցությամբ։
Երևանի կենդանաբանական այգու (ԵԿԱ) Կառավարման խորհրդի (ԿԽ) հերթական նիստը գլխավորում էր ԿԽ նախագահ Կ. Մանվելյանը։ Հանդիպմանը մասնակցում էին այգու տնօրեն Ա. Տեր-Թովմասյանը, Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Հայկազյանը, ԿԽ անդամները, ինչպես նաև հատուկ հրավիրված Երևանի ավագանու անդամներ Ք. Վարդանյանն ու Ա. Ավետիսյանը։
Օրակարգում ներառված էին տեղափոխված առյուծի անկման պատճառների քննարկումը, տեղափոխված մյուս կենդանիների հետագա խնամքի կազմակերպումը, այգու տարածքի կանաչապատումն ու ընթացիկ այլ հարցեր։ Քննարկումներից հետո նիստի մասնակիցները շրջայց կատարեցին կենդանաբանական այգում և տեղում ծանոթացան կատարվող աշխատանքներին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր` վարդավառի օրը տեղի ունեցած կրակոցներից
Բացառիկ կադրերե են հրապարակվել հուլիսի 12-ին Վաղարշյան փողոցի բակում տեղի ունեցած կրակոցներից և ծեծկռտուքից: Հիշեցնենք`...
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի վախճանի...