Քաղաքականություն Կարևոր

Ռուսաստանի նոր հարվածը Հայաստանին․ կսահմանափակվի նաև Իրանից ծաղիկների ներմուծումը

Ռուսաստանի նոր հարվածը Հայաստանին․ կսահմանափակվի նաև Իրանից ծաղիկների ներմուծումը

Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը, դիմել է Իրանին՝ խնդրելով ժամանակավորապես դադարեցնել դեպի ՌԴ արտահանվող ծաղիկների սերտիֆիկացումը։ Ռուսական կողմի այս քայլը պայմանավորված է այն կասկածներով, որ իրանական ձևակերպմամբ մատակարարվող արտադրանքն իրականում կարող է լինել հայկական ծագման, որի ներկրումը Ռուսաստան արգելված է։


Գերատեսչության հաղորդմամբ՝ Իրանից ստացվող ծաղիկների խմբաքանակներն իրենց արտաքին տեսքով և փաթեթավորմամբ նույնական են այն ապրանքներին, որոնք նախկինում ներմուծվում էին Հայաստանից։ Ռուսական կողմը ենթադրում է, որ սա կարող է լինել արգելված ապրանքների վերաարտահանման (ռեէքսպորտի) փորձ։


Հիշեցնենք, որ Ռուսաստանը ընթացիկ տարվա մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից կտրած ծաղիկների ներկրման համար։ Այս արգելքից առաջ հայկական ծաղկաբուծական արտադրանքը մեծ ծավալներով իրացվում էր ռուսական շուկայում. միայն 2024 թվականին Հայաստանը դեպի ՌԴ էր արտահանել շուրջ 25 միլիոն դոլարի ծաղիկ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250