Ռոբերտ Քոչարյանը չի վերցնի նաև 9-րդ գումարման ԱԺ մանդատը
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանը Aurora News-ի հետ զրույցում հայտնել է, որ դաշինքի պատգամավորական մանդատները կվերցնեն ըստ ցուցակի հերթական համարների՝ բացառությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։
Խամոյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում վերցնել պատգամավորական մանդատը։
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն նշել է, որ 9-րդ գումարման Ազգային ժողովում դաշինքն ունի 12 մանդատ, և այդպիսով պատգամավոր կդառնա նաև ցուցակի 13-րդ համարը՝ Մեսրոպ Մանուկյանը։
Ռոբերտ Քոչարյանը պատգամավորական մանդատ չէր վերցրել նաև 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Նրա դիրքորոշումը, ըստ Ագնեսա Խամոյանի, նույնն է մնացել։
2021 թվականին Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ իրեն չի պատկերացնում օրենսդիր մարմնում, քանի որ գործադիր իշխանության ղեկավար աշխատած մարդը, Ազգային ժողովում անելիք չունի։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, որ չեն ծառայել բանակում. Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր որդիների և եղբորորդիների՝ բանակում չծառայելու վերաբերյալ հ...
12 ազնվացեղ ձի և 9 կոկորդիլոս սովի ու ծարավի են մատնվել․ տարածքի դռները կապարակնքված են
Ծառուկյանի ընտանիքին պատկանող տարածքում պահվող բազմաթիվ կենդանիների վիճակի վերաբերյալ ահազանգ է հնչեցրել «Էկո-մեդիա» լրա...