Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը բավարար աջակցություն ունի ԱՄՆ Սենատում․ Axios
Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի հեղինակած՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման օրինագիծն արդեն ունի ավելի քան 60 համահեղինակ, ինչը բավարար է այն ԱՄՆ Սենատում ընդունելու համար։ Այս մասին հայտնում է Axios-ը։
Պարբերականի տվյալներով՝ օրինագիծը նախատեսում է 100% երկրորդային մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք կշարունակեն գնել ռուսական նավթն ու գազը։
Axios-ի աղբյուրի փոխանցմամբ՝ փաստաթուղթն այս պահին ունի առնվազն 61 համահեղինակ՝ 39 հանրապետական և 22 դեմոկրատ։
Հուլիսի 16-ին Սենատի հանրապետական ղեկավարությունը սկսել է այսպես կոչված «hotline» ընթացակարգը՝ ոչ պաշտոնական հարցում անցկացնելով հանրապետական սենատորների շրջանում՝ պարզելու, թե արդյոք կան առարկություններ օրինագիծը քվեարկության դնելու վերաբերյալ։ Սա վկայում է, որ ղեկավարությունը ցանկանում է հնարավորինս արագ առաջ տանել նախաձեռնությունը։
Սենատում օրինագծի նոր տարբերակը ներկայացնում է նաև դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենթալը։ Փաստաթուղթը Սենատից հետո պետք է հաստատվի նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից։
Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է աջակցել երկկուսակցական այս օրինագծի ընդունմանը։
Նմանատիպ հոդվածներ
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...
Իրանը սպառնում է Իսրայելին՝ իր ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում
Իրանը հայտարարել է, որ իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում անպատասխան չի մնա, և պատասխան հարվածներ կհասցվեն Իսր...
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությա...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...