Հայտնի է` Հայաստանը հունվարին որ երկրներ է ամենաշատ արտահանումն իրականացրել

Հայաստանը 2023 թվականի հունվարին արտահանել է 572 մլն 778.3 հազար դոլարի ապրանք, որը 2.3 անգամ աճել է նախորդ տարվա հունվարի նկատմամբ: Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

 

Հայաստանը հունվարին ամենաշատ արտահանումն իրականացել է  դեպի Ռուսաստան՝ 354 մլն 925.1 հազար դոլարի, ինչը նախորդ տարվա հունվարի նկատմամբ աճել է 5.2 անգամ: Արտահանման ծավալներով երկրորդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն է. հունվարին արտահանվել է 46 մլն 563 հազար դոլարի ապրանք, նախորդ տարվա հունվարի նկատմամբ այն աճել է 14.1 անգամ: Այնուհետև ամենաշատ արտահանումն իրականացվել է Չինաստան՝ 40 մլն 458.4 հազար դոլարի՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով 12 տոկոսով:

 

Հայաստանից մեծ ծավալով արտահանում է իրականացվել նաև դեպի Նիդերլանդներ՝ 30 մլն 175 հազար դոլարի, 2022-ի հունվարի նկատմամբ ցուցանիշն աճել է 29.5 տոկոսով: 25.5 տոկոսով աճել է նաև Իրաք արտահանումը՝ կազմելով 19 մլն 563.5 հազար դոլար:

Քաղաքականություն