Հնդկաստանը բանակցություններ է վարում Հայաստանի և Իրանի հետ դեպի Ռուսաստան և Եվրոպա նոր առևտրային ճանապարհի շուրջ. The Economic Times

Հայաստանն առաջարկել է գործարկել Պարսից ծոց-Սև ծով միջանցքը՝ հնդիկ առևտրականներին Ռուսաստանի և Եվրոպայի հետ կապելու համար:

 

Այս մասին գրում է The Economic Times-ը:

 

Առաջարկն արվել է անցյալ շաբաթ Հնդկաստան ժամանած հայկական պատվիրակության կողմից, որը կազմված էր բարձրաստիճան պաշտոնյաներից ու փորձագետներից։ Հնդկաստանում էր նաեւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

 

Փորձելով բարելավել տնտեսական կապերը, պարբերականի հետ զրույցում, առաջարկին ծանոթ աղբյուրները հայտնել են, որ Հնդկաստանի և Կենտրոնական Ասիայի հետ՝ Հայաստանը մտադիր է ավելի շատ հնդկական ներդրումներ իրականացնել ենթակառուցվածքներում: Հայաստանը, որը վերջին մի քանի տարիների ընթացքում զարգացրել է ավելի սերտ ռազմավարական կապեր Հնդկաստանի հետ, ձգտում է առաջ մղել բանակցությունները Նյու Դելիի հետ՝ նոր շունչ հաղորդելու հավակնոտ Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի գործարկման նախագծին, որին կողմ է նաեւ Հնդկաստանը: 

 

Ենթադրայլ միջանցքը, որը կանցնի Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին (INSTC) զուգահեռ, կմիացնի Մումբային Իրանի Բենդեր-Աբասին, այնուհետև Հայաստանին և Եվրոպային կամ Ռուսաստանին՝ շրջանցելով Ադրբեջանը, որի հետ Հնդկաստանը թույլ հարաբերություններ ունի Թուրքիայի և Պակիստանի հետ ունեցած սերտ կապերի ֆոնին։

 

 

Հայաստանը, որի կապերը Հնդկաստանի հետ վերջին տարիներին նոր թափ են ստացել մասնավորապես պաշտպանական արտահանումների շնորհիվ, հնդկական ներդրումներ է խնդրել իր երկրի տարածքում միջանցք կառուցելու համար, Economic Times-ին հայտնել են Հայաստանի կառավարության աղբյուրները։

 

Ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր Հնդկաստանի առևտուրը Ռուսաստանի հետ բազմակի աճել է Մումբային Իրանի և Կասպից ծովով Ռուսաստանի հետ կապող երթուղով: Ադրբեջանը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային հանգույցի հիմնական տարրերից մեկն է, որը սակայն այդպես էլ չի ավարտում ենթակառուցվածքային շինարարությունը: 

 

Պարսից ծոց-Սև ծով միջանցքը լավ է համապատասխանում Հնդկաստանի ծրագրերին, քանի որ այն լրացուցիչ ուղիներ է փնտրում Եվրոպա հասնելու համար՝ շրջանցելով Սուեզի ջրանցքը և խուսափելով Ռուսաստանի և Արևմուտքի առճակատման բացասական հետևանքներից։

 

Հաշվի առնելով հնդկական ընկերությունների մեծ փորձը արտերկրում լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերում և Հնդկաստանի շահագրգռվածությունը Իրանի և Վրաստանի տարածքով Հնդկաստան-Եվրոպա տրանսպորտային միջանցքի երթուղու գործարկման հարցում՝ Հայաստանը նախատեսում է բանակցություններ սկսել Հնդկաստանի հետ՝ քննարկելու հնդկական ֆինանսավորման և հնդկական ընկերությունների ներգրավումը նախագծում: 

 

 

 

Պատահարներ