«Թուրքիայում բնական գազի բաշխման և առևտրի կենտրոնի ստեղծման աշխատանքները մոտենում են ավարտին». Դոնմեզ
Թուրքիայի տարածքում միջազգային գազային հանգույցի ստեղծման աշխատանքները մտել են եզրափակիչ փուլ։ Առաջին առևտրային գործընթացը նախատեսվում է անցկացնել այս տարի՝ 2023 թվականին։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը:
«Թուրքիայում բնական գազի բաշխման և առևտրի կենտրոնի ստեղծման աշխատանքները մոտենում են ավարտին: Մենք պատրաստվում ենք առաջին առևտրային գործողությունն իրականացնել արդեն այս տարի»,- ասել է նախարարը:
Դոնմեզը հայտնել է, որ կենտրոնի ստեղծման նախագծի իրականացմանը մասնակցելու վերաբերյալ բանակցություններ են վարվել մի շարք երկրների հետ։
«Բոլոր պետությունների ներկայացուցիչները, որոնց հետ մենք քննարկել ենք այդ հարցը, հայտարարել են նախագծին աջակցելու իրենց պատրաստակամության մասին»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Արցախում պետպահուստից ստացված բոլոր ապրանքատեսակների համար պետք է սահմանել մինչև 15%-ի չափով վերադիր
Տնտեսավարող սուբյեկտներին ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ենք, որ Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված, պետպահուստից...
Ռուսաստանն ու Իրանը կարող են ընդհանուր կրիպտոարժույթ ունենալ
Կրիպտոարդյունաբերության և բլոկչեյնի ռուսական ասոցիացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Բրաժնիկովը «Վեդոմոստի»-ին ասել է, որ...
ՌԴ-ում ուժի մեջ է մտել «ոչ բարեկամ» երկրներին նավթի մատակարարումների արգելքը. DW
Ռուսաստանում այսօր ուժի մեջ է մտել ռուսական նավթամթերքի գների վերին շեմ սահմանած «ոչ բարեկամ» երկրներին նավթ...
Հայտնի է` Հայաստանը հունվարին որ երկրներ է ամենաշատ արտահանումն իրականացրել
Հայաստանը 2023 թվականի հունվարին արտահանել է 572 մլն 778.3 հազար դոլարի ապրանք, որը 2.3 անգամ աճել է նախորդ տարվա հունվա...