Ռուսաստանում դադարեցվել է MacBook-ի և iPad-ի երաշխիքային սպասարկումը
Apple-ը դադարեցրել է MacBook-ի և iPad-ի երաշխիքային սպասարկումը Ռուսաստանում։ Ինչպես Интерфакс-ին հայտնել են մի շարք սպասարկման կենտրոններից և Apple-ի աջակցման կենտրոններից, համապատասխան որոշման պատճառ են դարձել Ռուսաստան ներմուծման սահմանափակումները, այդ թվում՝ պահեստամասերի։
Apple-ի աջակցության և լիազորված սպասարկման կենտրոններն ընդգծել են, որ խոսքը ամբողջական դադարեցման մասին չէ, այլ ժամանակավոր կասեցման, այնուամենայնիվ իրենք չեն կարող ասել, թե երբ այն կարող է վերսկսվել:
iPhone հեռախոսների երաշխիքային սպասարկումն իրականացվում է սովորական ռեժիմով։
Միևնույն ժամանակ, Apple-ի սարքավորումներ վաճառող re:Store ընկերությունը հայտնել է, որ իրենք շարունակում են երաշխիքային ծառայություն մատուցել իրենցից գնված MacBook-երի և iPad-ների համար՝ «ինչպես պահանջում է օրենքը»։ Интерфакс-ի հետ զրույցում սպասարկման կենտրոններից մեկում նաև խորհուրդ են տվել «ինչ-որ բան պատահելու դեպքում» դիմել վաճառողին երաշխիքային սպասարկման համար:
Apple-ը, ինչպես և շատ այլ արտասահմանյան ընկերություններ, Ռուսաստանի Դաշնություն Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո դադարեցրել է աշխատանքը ռուսական շուկայում: Մասնավորապես, Apple Pay վճարային համակարգը դադարել է աշխատել Ռուսաստանում, վաճառքները դադարեցվել են նաև կորպորացիայի պաշտոնական առցանց խանութում։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ծառահատված Երևանը․ Նորքի անտառներն ու դրանց տերերը. ՍիվիլՆեթ
Նորքի բարձունքում 1940-50-ականների կեսերից լայնածավալ անտառային հատված էր ձևավորվել՝ Երևանի ամենախոշոր անտառը կամ Երևանի...
Հայաստանից Թուրքիա արտահանումն աճել է 139 անգամ․ ինչ է ներմուծվում Թուրքիայից և ինչ արտահանվում․ ԶԼՄ
Հայաստանն ու Թուրքիան 2022 թվականին 324,5 մլն դոլարի առևտուր են արել, ինչը 4.4 անգամ ավելին է, քան 2021 թվականի նույն ժա...
Բայդենը հանդես կգա ամերիկյան բանկային համակարգը պաշտպանելու ուղերձով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է ամերիկյան բանկային համակարգի պաշտպանության մասին իր ուղերձի մասին։ Նա նաև խոստացել է...
Հայաստանը, Թուրքիան և այլ երկրներ օգտագործվել են Ռուսաստան անօրինական ապրանք հասցնելու համար․ ԱՄՆ
ԱՄՆ կառավարությունը հորդորել է ընկերություններին խոստորեն պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ուկ...