Մոլդովայում ռումիներենը հաստատել են որպես պետական լեզու
Մոլդովայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է փոփոխություններ բոլոր օրենսդրական ակտերում, այդ թվում՝ Հանրապետության Սահմանադրության մեջ։ Ինչպես գրում է Интерфакс-ը՝ առաջարկվող փոփոխություններով՝ «Մոլդովական լեզու» արտահայտությունը կփոխարինվի «ռումիներենով»:
Հեղինակները վկայակոչում են Սահմանադրական դատարանի երեք որոշում, այդ թվում՝ 2013 թվականի դեկտեմբերի 5-ի։ Ըստ այս փաստաթղթի՝ Մոլդովայի պետական լեզուն ռումիներենն է։
Օրինագիծը լուրջ քննադատության է ենթարկվել ընդդիմադիր Կոմունիստների և սոցիալիստների դաշինքի կողմից, որի պատգամավորները պաստառներով փակել են խորհրդարանի ամբիոնը։
Սահմանադրության համաձայն՝ Հիմնական օրենքի փոփոխությունները կարող են հաստատվել «պատգամավորների ձայների երկու երրորդով» և «համապատասխան օրինագծի գրանցումից ոչ շուտ, քան վեց ամիս հետո և միայն Սահմանադրական դատարանի դրական եզրակացությամբ»։ Նաեւ ըստ Սահմանադրության՝ «Սահմանադրությունը չի կարող վերանայվել արտակարգ դրության, պաշարման կամ ռազմական դրության ժամանակ»։
Ներկայումս, Մոլդովայի Սահմանադրության 13-րդ հոդվածի համաձայն, Մոլդովայի Հանրապետության պետական լեզուն «մոլդովական լեզուն է, որը գործում է լատինատառի հիման վրա»։
Նշենք, որ որոշ ժամանակակից լեզվաբաններ մոլդովերենն ու ռումիներենը համարում են նույն լեզվի տարբեր անվանումներ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ քաղաքացիների ինքնորոշման սկզբունքները հավասարազոր են․ Շոլց
Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի...
Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում․ ՌԴ ՊՆ
Արցախի Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:Միջադեպից տուժածներ չկան։...
Հայաստան-ԵՄ պայմանագիր, ռուս-ուկրաինական պատերազմ, Լաչինի միջանցք․ Փաշինյանի և Շոլցի համատեղ ասուլիսը
Այսօր ամենահրատապ խնդիրն այն է, որ Ադրբեջանի կողմից 2022թ. դեկտեմբերի 12-ից փակվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաք...
Գերմանիայի կանցլերի կայքից հեռացվել է Արցախի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի մասին հատվածը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կայքից հեռացվել է նրա հայտարարության այն հատվածը, որում նա խոսում է Լեռնային Ղարաբաղի քաղա...