ՀՀ ԱԳՆ պատասխանը՝ «ապակառուցողականության» մասին Բայրամովի մեղադրանքներին
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի խոսքերը խաղաղության պայմանագրի բանակցությունների հարցում Երևանի «ապակառուցողականության» մասին:
«Հայկական կողմը, ինչպես արդեն իսկ հայտարարվել է, չի կասեցնում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, ինչի ապացույցն է նախորդ տարվա դեկտեմբերին փաստաթղթի վերաբերյալ հայկական կողմի առաջարկների փոխանցումը ադրբեջանական կողմին»,-նշվում է ՀՀ ԱԳՆ մեկնաբանության մեջ։
Նշվում է նաև, որ հունվարին Բաքուն ի պատասխան նոր առաջարկներ է ուղարկել, որոնց նույնպես հայկական կողմը պատասխանել է։
Փետրվարի 28-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսում Բայրամովը հայտարարել էր, որ Հայաստանն անհիմն կերպով խուսափում է Բաքվի հետ կառուցողական բանակցություններից՝ լուրջ հարված հասցնելով թե՛ բանակցություններին, թե՛ խաղաղ գործընթացին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ քաղաքացիների ինքնորոշման սկզբունքները հավասարազոր են․ Շոլց
Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի...
Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում․ ՌԴ ՊՆ
Արցախի Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:Միջադեպից տուժածներ չկան։...
Մտահոգություններ կան, որ սա ընդամենը Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի սկիզբն է. Փաշինյան
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Վարչապետն այսօր հյուրընկա...
Հայաստան-ԵՄ պայմանագիր, ռուս-ուկրաինական պատերազմ, Լաչինի միջանցք․ Փաշինյանի և Շոլցի համատեղ ասուլիսը
Այսօր ամենահրատապ խնդիրն այն է, որ Ադրբեջանի կողմից 2022թ. դեկտեմբերի 12-ից փակվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաք...