Թուրքիայի ավերիչ երկրաշարժի հետևանքները՝ թվերով
Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի նյութական վնասը կազմում է 34,2 մլրդ դոլար (645 մլրդ 884 մլն 100 հազար թուրքական լիրա), գրում է Ermenihaber.am-ը։
Համաշխարհային բանկի (ՀԲ) Թուրքիայի տնօրեն Հումբերտո Լոպեսը «Աղետների վնասի գլոբալ գնահատման համաշխարհային զեկույցը» ներկայացնելիս ասել է, որ այս ցուցանիշը համապատասխանում է Թուրքիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 4%-ին։
Զեկույցում նշվում է, որ շարունակվող հետցնցումները կարող են ժամանակի ընթացքում մեծացնել վնասի չափը:
Նշելով, որ Թուրքիայի ամենաաղքատ նահանգներից մի քանիսը նույնպես գտնվում են երկրաշարժի գոտում, զեկույցում ասվում է, որ տարածաշրջանում բնակվում է սիրիացի փախստականների գրեթե 50 տոկոսը՝ ավելի քան 1,7 միլիոն մարդ:
Զեկույցում նաև հաշվարկվել է, որ 1,25 միլիոն մարդ ժամանակավորապես անօթևան է մնացել շենքերի ամբողջական կամ մասնակի փլուզման պատճառով:
Թուրքական կողմի պաշտոնական տվյալներով՝ երկրաշարժերի վնասների չափը, որոնց զոհ է դարձել 44374 մարդ, դեռ ճշտվում է։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե երբ կվերսկսվի Ամուլսարի հանքի շահագործումը
Էկոնոմիկայի նախարարությունն առայժմ չի հստակեցնում Ամուլսարի հանքի շահագործման նպատակով եռակողմ հուշագրով նախատեսված 250...
Ամուլսարը կշահագործվի․ քիչ առաջ «Լիդիան Արմենիա»-ի հետ ստորագրվեց եռակողմ հուշագիր
ՀՀ Կառավարության, Եվրասիական Զարգացման Բանկի եւ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջեւ քիչ առաջ ստորագրվեց եռակողմ փոխըմբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կվերսկսվի Ամուլսարի շահագործումը. նախարարությունը 250 մլն դոլարանոց փաթեթ է ստորագրելու
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ առաջիկայում սկսվելու է Ամուլսարի շահագործումը։ «Հենց այսօր...
Ադրբեջանը և Թուրքիան ջրային ճգնաժամի հնարավոր վտանգի առաջ են
Ադրբեջանական լրատվամիջոցները ահազանգում են երկրում երաշտի վտանգի մասին, քանի որ զգալիորեն նվազել է Կուր գետի մակարդակը:&...