Ամուլսարը կշահագործվի․ քիչ առաջ «Լիդիան Արմենիա»-ի հետ ստորագրվեց եռակողմ հուշագիր
ՀՀ Կառավարության, Եվրասիական Զարգացման Բանկի եւ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջեւ քիչ առաջ ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր։ ՀՀ Կառավարության կողմից փաստաթուղթը ստորագրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Էկոնոմիկայի նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ կառավարությունը 250 միլիոն դոլարի համաձայնագիր կստորագրի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան։
«Հենց այսօր մենք կստորագրենք մյուս խոշոր հանքի հետ կապված փաստաթղթեր, որոնք կազդարարեն այդ հանքի վերսկսելը: Խոսքն Ամուլսարի մասին է: Մենք այսօր ժամը 5-ին 250 մլն դոլարանոց փաթեթ ենք ստորագրելու, որը թույլ կտա վերսկսել եւս մեկ հանք, որի վերաբերյալ պարտավորությունները վաղուց կան»,-ասել էր նախարարը։
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կվերսկսվի Ամուլսարի շահագործումը. նախարարությունը 250 մլն դոլարանոց փաթեթ է ստորագրելու
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ առաջիկայում սկսվելու է Ամուլսարի շահագործումը։ «Հենց այսօր...
Թուրքիայի ավերիչ երկրաշարժի հետևանքները՝ թվերով
Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի նյութական վնասը կազմում է 34,2 մլրդ դոլար (645 մլրդ 884 մլն 100 հազար թուրքական լիրա), գ...
Հայտնի է, թե երբ կվերսկսվի Ամուլսարի հանքի շահագործումը
Էկոնոմիկայի նախարարությունն առայժմ չի հստակեցնում Ամուլսարի հանքի շահագործման նպատակով եռակողմ հուշագրով նախատեսված 250...
Ադրբեջանը և Թուրքիան ջրային ճգնաժամի հնարավոր վտանգի առաջ են
Ադրբեջանական լրատվամիջոցները ահազանգում են երկրում երաշտի վտանգի մասին, քանի որ զգալիորեն նվազել է Կուր գետի մակարդակը:&...