Ադրբեջանը և Թուրքիան ջրային ճգնաժամի հնարավոր վտանգի առաջ են
Ադրբեջանական լրատվամիջոցները ահազանգում են երկրում երաշտի վտանգի մասին, քանի որ զգալիորեն նվազել է Կուր գետի մակարդակը:
Ադրբեջանի Սուրրա բնակավայրի բնակիչ Ադիլ Շաբանլըի խոսքերով՝ այս ամիս Կուր գետի մակարդակը հասել է նվազագույնին: Նա ընդգծել է, որ ջրի սակավությունն ու ջրի բացակայությունը համապետական խնդիր է, ուստի անհրաժեշտ է ջրային ռեսուրսները զգույշ և արդյունավետ օգտագործել։
Երաշտի մասին ահազանգում են նաև Թուրքիայում. Թուրք պատգամավոր Մուհարրամ Ինջեն հայտարարել է, որ Թուրքիան ջրային ճգնաժամի շեմին է, ինչը կհանգեցնի արդյունաբերական ճգնաժամի:
Ավելի վաղ թուրքական թելեգրամյան ալիքներն հաղորդել են, որ թուրքիայի Չանագալա բնակավայրում ջրօգտագործման սահմանափակումներ են մտցվել:
Թուրքիայի արևելյան հատվածը սնուցող ցամաքած Տիգրիս գետի նկարները հաստատում են՝ Թուրքիայում երաշտ է սկսվում:
Հաղորդում են նաև, որ Ստամբուլի ջրամբարները ևս աննախադեպ տեմպով ծանծաղում են:
Ավելի վաղ ամերիկյան Յելի համալսարանի հետազոտողները նշել էին, որ կլիմայական փոփոխությունների ֆոնին Թուրքիային սպառնում է առանց ջուր ապագա:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ում մոտ 200 բանկ կարող է ունենալ Silicon Valley Bank-ի ճակատագիրը․ WSJ
Silicon Valley Bank-ը սնանկացավ այն բանից հետո, երբ աճող տոկոսադրույքները ֆոնին նրա ակտիվների արժեքն ընկավ, և հաճախորդնե...
Դրամական հոսքերը դեպի Հայաստան․ տնտեսագետ
«Հայաստանի բանկերի միությունը հրապարակել է 2022 թվականի ընթացքում ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցո...
Թուրքիան կասեցրել է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տարանցումը դեպի Ռուսաստան
Թուրքիան կասեցրել է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տարանցումը դեպի Ռուսաստան իր տարածքով: Այս մասին տեղեկանո...
«Ամերիկյան բոլոր բանկերը փակվում են․ եկեք ևս 200 միլիարդ դոլար ուղարկենք Ուկրաինա»․ ամերիկացիները դժգոհում են
ԱՄՆ-ի երկու խոշորագույն բանկերի սնանկացումից հետո ամերիկացիները սոցիալական ցանցերում սկսեցին դժգոհել, որ Վաշինգտոնն օգնո...