Մոսկվայի մարզի նահանգապետը մեկնաբանել է Կոլոմնայի մարզում անօդաչու թռչող սարքի ընկնելու միջադեպը
Նա հայտնել է, որ Գուբաստովո գյուղի մոտ գտնվող Կոլոմնա քաղաքային թաղամասում ընկած անօդաչու սարքի թիրախը հավանաբար եղել է քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտ, բարեբախտաբար այն չի տուժել։
«Զոհեր և ավերածություններ չկան։ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը և իրավասու այլ մարմիններ զբաղվում են իրավիճակով, բնակիչների անվտանգությանը ոչինչ չի սպառնում»։ - գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Ավելի վաղ լրատվականները հայտնել էին, որ Կոլոմնա շրջանի Վոսկրեսենսկի գազի կոմպրեսորային կայանի ցանկապատից մոտ 10 մետր հեռավորության վրա անօդաչու թռչող սարք է բախվել։ Գազի ցանցերի աշխատանքը չի խափանվել։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 28-ի գիշերը Ուկրաինայի Զինված ուժերը փորձել են անօդաչու թռչող սարքեր կիրառել Կրասնոդարի երկրամասում և Ադիգեայի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Նմանատիպ հոդվածներ
Շուշիի հարակից հատվածում տարբեր ինտենսիվությամբ մարտեր են․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյաննը գրում է․ «Ադրբեջանի հարձակումից և արցախցի 3 ոստիկանների զո...
Տարածքային կորուստներ չունենք. Արցախի պետնախարար
Տարածքային կորուստները չունենք, նման լուրերը սուտ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարարը: «Այ...
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքում է
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 5-ին և լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈւ ս...
Հայաստանը պատվիրել է հնդակական ինքնագնաց հաուբիցներ
Հայաստանը Kalyani Strategic Systems Limited (KSSL) ընկերության կողմից մշակված 155 մմ/39 ինքնագնաց MArG հաուբիցների փորձա...