Երևանն ընդունելի չի համարել մեր առաջարկը. Բայրամով
Հայաստանը չի ընդունել ադրբեջանա-հայկական սահմանին անցակետեր տեղադրելու Բաքվի առաջարկը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Պաշտոնական Երեւանն ընդունելի չի համարել ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին անցակետ բացելու առաջարկը»,- ուրբաթ օրը լրագրողներին ասել է Բայրամովը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանը մերժել է այս առաջարկը՝ առանց որևէ բացատրություն տալու։ Նրա խոսքով, այս փաստը ցույց է տալիս, որ Երևանը շահագրգռված չէ կատարել եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները:
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովը` Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության մասին
Ռուբեն Վարդանյանի թիկունքում կանգնած մարդիկ հասկացան, որ «Վարդանյանական նախագիծը» չի աշխատի: Այս մասին հայտարարել...
«Լաչինի միջանցքի» վերաբերյալ որոշումը հրապարակվեց
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում Հաագայի դատարանը հրապարակեց որոշումը, որը ներկայացնում ենք հակիրճ. &nbs...
Հաագայի դատարանը Ադրբեջանի պահանջը մերժեց. մանրամասներ
Արդարադատության միջազգային դատարանը մերժեց Ադրբեջանի պահանջը` ՀՀ-ի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ։ Հ...
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի միջնորդությունն ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական և բովանդակալից երկխոսություն ապահովել...