Քաղաքականություն Կարևոր

«Լաչինի միջանցքի» վերաբերյալ որոշումը հրապարակվեց

Unknown 4,403 դիտում
«Լաչինի միջանցքի» վերաբերյալ որոշումը հրապարակվեց

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում Հաագայի դատարանը հրապարակեց որոշումը, որը ներկայացնում ենք հակիրճ. 

 

«Դեկտեմբերի 12֊ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել։ Դատարանը համարում է,որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։

 

Դատարանը համարում է, որ սննդամթերքի,դեղորայքի պակասն աննուղղելի հետևանք կարող է առաջացնել մարդկանց կյանքի համար։

Ինչ վերաբերում է գազամատակարարման դադարեցումներին, ապա Հայաստանը բավարար ապացույց չի ներկայացրել գազամատակարարման խնդրի հետ կսպված,  որ խոչընդոտ ստեղծում է Ադրբեջանը»։

 

Մանրամասները` քիչ անց։

 

Հիշեցնենք, որ Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանից պահանջել է կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները՝ Ադրբեջանը պետք է դադարեցնի այսպես կոչված «բողոքի ակցիաների» կազմակերպումը և աջակցությունը, որոնք արգելափակում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով, ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը, անհապաղ ամբողջությամբ վերականգնի և ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղին բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց։ Իսկ Ադրբեջանը պահանջում է միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250