«Ոչ մի սցենարով չի ծրագրվում ՆԱՏՕ-ի զորքի ներկայությունն Ուկրաինայում». Իսպանիայի ԱԳՆ
Արևմտյան երկրները չեն ծրագրում իրենց զինվորականներին ուղարկել Ուկրաինա՝ հակամարտությանը մասնակցելու համար։ Նման հայտարարություն է արել Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը: Այդ մասին տեղեկացնում Է ТАСС գործակալությունը:
«Ոչ մի սցենարով չի ծրագրվում ո՛չ Իսպանիայի կառավարության կողմից, ո՛չ ԵՄ-ի կողմից, ո՛չ էլ ՆԱՏՕ-ի կողմից իսպանացի, եվրոպացի կամ ՆԱՏՕ-ի (երկրների) զինվորների ներկայությունն Ուկրաինայում, և դա պետք է առավելագույն չափով պարզ լինի», - ասել է թագավորության ԱԳՆ ղեկավարը EFE գործակալությանը տված հարցազրույցում:
Ալբարեսը նաև պնդել է, որ Կիևին տրամադրվող ամբողջ ռազմական օգնությունը «պաշտպանական է»։ «Մենք բոլորս միասնական ենք՝ աջակցելու Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է», - ասել է Ալբարեսը։
Նմանատիպ հոդվածներ
«Լաչինի միջանցքի» վերաբերյալ որոշումը հրապարակվեց
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում Հաագայի դատարանը հրապարակեց որոշումը, որը ներկայացնում ենք հակիրճ. &nbs...
ՌԴ ԱԳՆ-ն կոչով դիմել է Բաքվին ու Երևանին
Որքան էլ լարված լինի տարածաշրջանում իրավիճակը, բանակցային գործընթացի սառեցումը համարում ենք կոնտր-արդյունավետ: Այս մասին...
Հաագայի դատարանը Ադրբեջանի պահանջը մերժեց. մանրամասներ
Արդարադատության միջազգային դատարանը մերժեց Ադրբեջանի պահանջը` ՀՀ-ի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ։ Հ...
Բայրամովը մեղադրել է ՀՀ-ին և հորդորել` վերադառնալ բանակցությունների սեղան
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման...