Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 42 հազարը
Թուրքիայում մի քանի երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 42 310-ի։ Այս մասին հայտնում են Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչությունից։ Այս մասին գրում է Life-ը։
«Վերջին տվյալներով՝ Քահրամանմարաշ, Գազիանթեփ, Շանլըուրֆա, Դիարբեքիր, Ադանա, Ադիյաման, Օսմանիե, Հաթայ, Քիլիս, Մալաթիա և Էլազիգ նահանգներում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվել է 42 310 քաղաքացի, դուրս է բերվել 448 000 մարդ»,- նշվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացվել է հարևան երկրներում։ Իսկ փետրվարի 20-ին 6,4 մագնիտուդով նոր ցնցումներ են գրանցվել երկրում՝ Սիրիայի հետ սահմանին։ Տատանումներ են զգացվել նաև Եգիպտոսում, Իսրայելում, Կիպրոսում, Լիբանանում, Սիրիայում։