Բյուրեղավանում աղիքային վարակից հետո «Վեոլիա Ջուրը» հայտարարություն է տարածել
Բյուրեղավան համայնքում խմելու ջրի վերաբերյալ մամուլում տարածված հրապարակումների առնչությամբ «Վեոլիա Ջուրը» տեղեկացնում է, որ ընկերությունը սահմանված կարգով և պարբերաբար իրականացնում է խմելու ջրի նմուշառումներ ջրաղբյուրներում և օրվա կարգավորիչ ջրամբարներում։ Կատարված հետազոտությունների արդյունքներով՝ խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։
«Տարածված հրապարակումների և հանրային մտահոգությունների հիման վրա ընկերության մասնագետներն այս պահին ևս իրականացնում են լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն։
Հորդորում ենք բնակիչներին հետևել բացառապես պետական իրավասու մարմինների պաշտոնական հաղորդագրություններին՝ չճշտված տեղեկությունների տարածումից և անհարկի անհանգստությունից խուսափելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում՝ սաստիկ շոգ, մարզերում՝ ուժեղ քամի, անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում հուլիսի 10-14-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպր...
Ոսկու գնի անկում՝ միջազգային շուկաներում
ՀՀ կենտրոնական բանկից <<Արմենպրես>>-ին տեղեկացնում են, որ հուլիսի 16-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները....
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել․ «Ներդրում մարդկային կապիտալում, նոր հմտությունների ձևավորում, գործը...
Երևանը հուլիսի 1-ից կանցնի 17-ժամյա ջրամատակարարման
Երևանում հուլիսի 1-ից 2,5 ամսով բաժանորդների մի մասի համար կգործի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ, հայտնում է «Վեոլիա Ջու...