Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո խաղաղություն արդեն գոյություն ունի. Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն արդեն գոյություն ունի։ Նա այս մասին ասել է Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո։
Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանի նախաձեռնած խաղաղության քայլերը զգալիորեն արագացրել են երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը։
«Այսօր վստահորեն կարելի է ասել, որ Բաքվի և Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն գոյություն ունի։ Ադրբեջանի խաղաղ նախաձեռնությունները զգալիորեն արագացրել և նպաստել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը», - նշել է նա։
Ադրբեջանի ԱԳ նախարարը հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցումը, բացառիկ հնարավորություն են ստեղծում տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության և բարեկեցության ապահովման համար։
Բայրամովը նաև հայտնել է, որ բանակցությունների ընթացքում ռուս գործընկերոջը տեղեկացրել է, այսպես կոչված «ազատագրված տարածքներում» իրականացվող վերականգնման և վերակառուցման աշխատանքների, նախկին հարկադիր տեղահանվածների վերադարձի, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի մասին։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...
Իրանը սպառնում է Իսրայելին՝ իր ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում
Իրանը հայտարարել է, որ իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում անպատասխան չի մնա, և պատասխան հարվածներ կհասցվեն Իսր...
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությա...