Ռուսաստանում սկսել են զանգվածաբար վաճառքի հանել բենզալցակայանները
Ռուսաստանում մասնավոր բենզալցակայանների սեփականատերերը և խոշոր ցանցերը սկսել են զանգվածաբար վաճառքի հանել իրենց բենզալցակայանները։ Այս մասին հայտնում է «Իզվեստիան»՝ հղում անելով առևտրային հարթակների տվյալներին։
Պարբերականի տեղեկություններով՝ վաճառքի է հանվել ավելի քան 150 բենզալցակայան։ Դրանց արժեքը տատանվում է 1-ից մինչև 150 միլիոն ռուբլու սահմաններում՝ կախված գտնվելու վայրից, տեխնիկական հագեցվածությունից, գործունեության ժամկետից և ձևաչափից։ Օրինակ՝ Ուֆայում 13 բենզալցակայանից բաղկացած ցանցը գնահատվել է 350 միլիոն ռուբլի։
Սեփականատերերը նշել են, որ վաճառքի հիմնական պատճառը ֆինանսական վիճակի վատթարացումն է։ Վաճառքից ստացված միջոցները նրանք նախատեսում են ուղղել պարտավորությունների մարմանը։
Նշվում է, որ վաճառքի են հանվել նաև «Գազպրոմ» և «Լուկոյլ» ընկերությունների առանձին բենզալցակայաններ՝ Աստրախանի, Ռոստովի, Տամբովի, Նիժնի Նովգորոդի, Տվերի, Տյումենի, Չելյաբինսկի, Կալուգայի մարզերում և Պերմի երկրամասում։
Անցած շաբաթ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ երկրում վառելիքի պակաս է նկատվում։ Նրա խոսքով՝ դրա պատճառը նավթավերամշակման գործարանների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումներն են, որոնց հետևանքով մի շարք ձեռնարկություններ մասամբ դադարեցրել են աշխատանքը։
Նմանատիպ հոդվածներ
Ատեստավորում անցած ոստիկանության ծառայողները կստանան մինչև 560 հազար դրամ հավելավճար
Կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում չզեկուցվող հարցերով կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորմա...
Բոլոր քոլեջների ուսանողներն առաջնահերթ մասնագիտությունների գծով կստանան 50 հազար դրամի չափով կրթաթոշակ
Երիտասարդների հետաքրքրությունը միջին մասնագիտական կրթության նկատմամբ շարունակում է կայուն աճել։ Այս մասին հայտնել է Հայա...
Ցուրտ օդային հոսանքները կիջեցնեն ջերմաստիճանը Հայաստանում
Հուլիսի 16-ից սկսած Հայաստանի տարածք են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ, որոնց ազդեցությամբ երկրի ողջ տարածքում ջերմ...
Օրենք, որը զրկում է տեսալսողական մեդիային եկամուտից
Հայաստանում գործում է մի օրենք, որի մասին քաղաքացիների մեծ մասը նույնիսկ չգիտի։ Օրենք, որի հետևանքները 2025 թվականից կրո...