Հասարակություն

«Ոչ հանքին»․ Ստեփանավանում բողոքի ակցիա է

Այսօր Ստեփանավանի համայնքապետարանում լարված իրավիճակ է եղել։ Արմանիսի և Ուրասարի տարածքներում նախատեսվող հանքերի շահագործման վերաբերյալ քննարկման ընթացքում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են…

Այսօր Ստեփանավանի համայնքապետարանում լարված իրավիճակ է եղել։ Արմանիսի և Ուրասարի տարածքներում նախատեսվող հանքերի շահագործման վերաբերյալ քննարկման ընթացքում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել, այս մասին հայտնում է Մամուլ.am-ը:


Ակցիայի մասնակիցները «Ոչ հանքին» վանկարկումներով և պաստառներով պահանջել են չթույլատրել հանքերի շահագործումը։



Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի խոսքով՝ համայնքի ղեկավարությունը հաշվի չի առնում բնակիչների կարծիքը։



«Համայնքի ղեկավարությունը թքած ունի բնակչության կամքի, հանրության, Ստեփանավանի երիտասարդի կամքի վրա։ Ընկերությունն իր ներդրումն արել է, ավագանին էլ կողմ է»,- ասել է նա։


Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն էլ հիշեցրել է, որ շուրջ 10 տարի առաջ ևս նման քննարկումներ են եղել։



«10 տարի առաջ նման քննարկում է եղել, նույն խոստումները, որ բնապահպանական աղետ չի լինելու, աշխատատեղեր են բացվելու, ժողովուրդը տեսավ՝ ինչ եղավ։ Բազմաթիվ հոդվածներ կան, որ հանքերի գործարկումից հետո Լոռու մարզում քաղցկեղի թիվը բարձրացել է, մասնավորապես Ստեփանավանում»,- նշել է քաղաքացին։

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հուլիսի 6-ից 50.000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու

Կառավարության նիստի ընթացքում հայտարարվեց, որ հուլիսի 6-ից ուժի մեջ է մտնում վարորդական իրավունքների վերականգնման վերաբե...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250