Մոսկվայում քննարկվել են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացն ու «3+3» ձևաչափը
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են տնտեսական և մշակութահումանիտար համագործակցությունը, Հարավային Կովկասի իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային «3+3» հարթակի աշխատանքը։
Լավրովի խոսքով՝ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը և արձանագրել «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափի նկատմամբ հետաքրքրության աճը։ Հարթակին մասնակցում են Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Իրանը, Թուրքիան և Վրաստանը։
Իր հերթին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ նման շփումները կարևոր հարթակ են ստեղծում ադրբեջանա-ռուսական հարաբերությունների ամբողջ օրակարգը հանգամանորեն քննարկելու համար։
Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում կողմերը մանրամասն կանդրադառնան նաև առևտրատնտեսական համագործակցության հարցերին, որի կարևոր բաղադրիչներից են Միջկառավարական հանձնաժողովի կանոնավոր նիստերը։
«Չնայած համաշխարհային տնտեսությունում առկա դժվարություններին՝ մեր երկրների միջև հարաբերությունների ընդհանուր միտումը շարունակում է մնալ դրական», - ընդգծել է Բայրամովը։
Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ բանակցությունների օրակարգում են նաև տնտեսական համագործակցության ներկա վիճակը՝ հաշվի առնելով ապրիլին կայացած միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի արդյունքները, ինչպես նաև մշակութահումանիտար նախագծերի զարգացման հեռանկարները։
Բացի այդ, նախարարները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության վերաբերյալ։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Բայրամովի այցը դիտարկվում է որպես վստահելի երկխոսության շարունակություն։ Գերատեսչությունը նաև վերահաստատել էր Մոսկվայի պատրաստակամությունը աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքմանը, սահմանի սահմանազատմանը և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։
Նմանատիպ հոդվածներ
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...
Իրանը սպառնում է Իսրայելին՝ իր ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում
Իրանը հայտարարել է, որ իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում անպատասխան չի մնա, և պատասխան հարվածներ կհասցվեն Իսր...
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությա...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...