ԼՈՒՍՆԿԱՐՆԵՐ․ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից առաջ երկնքում կապույտ բոց է նկատվել
Սոցցանցերի օգտատերերը լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակել երկնքում հայտնված կապույտ բոցի տեսանյութ թուրք-սիրիական սահմանին երկուշաբթի երեկոյան տեղի ունեցած երկրաշարժից առաջ։
Տեսանյութում երևում է կապույտ փայլ, որին հաջորդում են ցնցումներ։ Նշվում է, որ այս երեւույթը նկատել են սիրիական Լաթաքիայի եւ Թուրքիայի սահմանամերձ շրջանների բնակիչները։
Դամասկոսի համալսարանի սեյսմիկ հետազոտությունների բարձրագույն ինստիտուտի տնօրեն Հալա Հասանը Sham FM ռադիոկայանին ասել է, որ այս կապույտ լույսը բացատրություն չունի, սակայն նշել է, որ ցնցումներից առաջ մթնոլորտի էլեկտրական և մագնիսական դաշտերի փոփոխություն կա:
Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը (AFAD) երկուշաբթի հաղորդել է Հաթայ նահանգում 6,4 և 5,8 մագնիտուդով երեք րոպեանոց երկու երկրաշարժ, տասնյակ հետցնցումներ։ Վերջին տվյալներով՝ չորս մարդ զոհվել է, մոտ 300-ը՝ վիրավորվել, երկրաշարժը զգացել են նաև Սիրիայի մի շարք նահանգների բնակիչները։ Դամասկոսի և Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի ականատեսները ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են այս քաղաքներում նույնքան ուժեղ, որքան փետրվարի 6-ի երկրաշարժի ժամանակ։
[098e3ab09957baf0961e7eff0c9293c8.jpg]
[ce84a140fba1b6c39f5f44c626c5ad93.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ ՊՆ «Ուազ»-ը գլորվել է ձորը․ երկու զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել
Փետրվարի 19-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «Ուազ» մակնիշի ավտոմեքենան գլ...
Զինծառայողը մահացել է իր ինքնաձիգից գլխին արձակված մենահատ կրակոցից. նախաձեռնվել է քրեական վարույթ
2023 թվականի փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնու...
Թուրքիայում երկրաշարժեր կանխատեսած սեյսմոլոգը զգուշացրել է, թե որ երկրին է վտանգ սպառնում
Թուրք հայտնի սեյսմոլոգ Նաջի Գյորյուրը, ով փետրվարի 6-ին երկրաշարժեր էր կանխատեսել, զգուշացրել է Կիպրոսում և թուրքական Բի...
Պայթյուն Քասախ գյուղում. կան տուժածներ
Փետրվարի 20-ին, ժամը 08։45-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի Թումանյ...