Թուրքիայում երկրաշարժեր կանխատեսած սեյսմոլոգը զգուշացրել է, թե որ երկրին է վտանգ սպառնում
Թուրք հայտնի սեյսմոլոգ Նաջի Գյորյուրը, ով փետրվարի 6-ին երկրաշարժեր էր կանխատեսել, զգուշացրել է Կիպրոսում և թուրքական Բինգյոլ ու Ադանա նահանգներում նոր հզոր երկրաշարժերի վտանգի մասին։
Դեռևս 2022 թվականի ապրիլին թուրք սեյսմոլոգ, Թուրքիայի Գիտությունների ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Նաջի Գյորյուրը մի քանի կիլոմետր ճշտությամբ կանխատեսել էր փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը։
Գիտնականի խոսքով՝ երկրաշարժի դեպքում էներգիան ազատվում է խզվածքի մի ծայրում, էներգիայի մի մասը փոխանցվում է մյուս ծայրին։
«Քահրամանմարաշի երկրաշարժերից հետո մենք զգուշացրել ենք Ադանայում և Հաթայում երկրաշարժերի հնարավորության մասին: Բինգոլ նահանգում, բացառությամբ Կարլիովա և Գյոյնուկ բնակավայրերի, արդեն ազատ է արձակվել Արևելյան Անատոլիայի խզվածքի էներգիան: Ես ակնկալում եմ Ադանայի երկրաշարժը, եթե դա տեղի ունենա, ապա էներգիայի զգալի մասը կթողարկվի, և ճեղքը «կլռի»,-ասել է Գյորյուրը TGRT-ին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ ՊՆ «Ուազ»-ը գլորվել է ձորը․ երկու զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել
Փետրվարի 19-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «Ուազ» մակնիշի ավտոմեքենան գլ...
Զինծառայողը մահացել է իր ինքնաձիգից գլխին արձակված մենահատ կրակոցից. նախաձեռնվել է քրեական վարույթ
2023 թվականի փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնու...
ԼՈՒՍՆԿԱՐՆԵՐ․ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից առաջ երկնքում կապույտ բոց է նկատվել
Սոցցանցերի օգտատերերը լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակել երկնքում հայտնված կապույտ բոցի տեսանյութ թուրք-սիրիական ս...
Պայթյուն Քասախ գյուղում. կան տուժածներ
Փետրվարի 20-ին, ժամը 08։45-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի Թումանյ...