ՀՐԱՏԱՊ․ ՊՆ «Ուազ»-ը գլորվել է ձորը․ երկու զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել
Փետրվարի 19-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «Ուազ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Զորանդ Հրանտի Արզումանյանը և Զորակ Սամվելի Երանոսյանը:
«2 զինծառայողներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են կայազորային հոսպիտալ. վնասվածքներ ստացած զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
Մեքենայի անձնակազմը, եղանակային չափազանց վատ պայմաններում փորձելով ստորաբաժանման մյուս զինծառայողներին օգնության հասնել, խնդիրը կատարելու համար ցուցաբերել է անձնուրացություն:
Ցավոք սրտի, դժբախտ պատահարի հետևանքով վերոհիշյալ զինծառայողները մահացել են:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում դժբախտ պատահարի հետևանքով մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողը մահացել է իր ինքնաձիգից գլխին արձակված մենահատ կրակոցից. նախաձեռնվել է քրեական վարույթ
2023 թվականի փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնու...
Թուրքիայում երկրաշարժեր կանխատեսած սեյսմոլոգը զգուշացրել է, թե որ երկրին է վտանգ սպառնում
Թուրք հայտնի սեյսմոլոգ Նաջի Գյորյուրը, ով փետրվարի 6-ին երկրաշարժեր էր կանխատեսել, զգուշացրել է Կիպրոսում և թուրքական Բի...
ԼՈՒՍՆԿԱՐՆԵՐ․ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից առաջ երկնքում կապույտ բոց է նկատվել
Սոցցանցերի օգտատերերը լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակել երկնքում հայտնված կապույտ բոցի տեսանյութ թուրք-սիրիական ս...
Եվս մեկ երկրաշարժ կարող է տեղի ունենալ, որը կգերազանցի նախորդ երկրաշարժի աղետները․ սեսմոլոգները զգուշացնում են
Փորձագետները սպասում են, որ եւս մեկ երկրաշարժ կարող է տեղի ունենալ Ստամբուլում, որը կգերազանցի Թուրքիայի հարավ-արեւելքու...