Զինծառայողը մահացել է իր ինքնաձիգից գլխին արձակված մենահատ կրակոցից. նախաձեռնվել է քրեական վարույթ
2023 թվականի փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ-ից։
ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն՝ ծնված 2004թ-ին, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի տարածքում, նույն օրը՝ ժամը 12։45-ի սահմաններում, հայտնաբերվել է գլխի շրջանի հրազենային վիրավորումով։ Վերջինս մահացած վիճակում ընդունվել է Իջևանի բժշկական կենտրոն։
Ըստ նախնական տվյալների, Հ.Պ.-ն մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանին արձակված մենահատ կրակոցից ստացած վնասվածքի հետևանքով։
Իրականացվում է նախաքննություն: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք զինծառայողներ։ Քրեական վարույթի շրջանակում նշանակվել է դիակի դատաբժշկական, համալիր ձգաբանական, հետքաբանական, ինչպես նաև այլ փորձաքննություններ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ զինծառայողի մահվան հանգամանքները, այդ թվում նաև դեպքին նախորդող շրջանում զինծառայողների շրջանում ոչ կանոնադրային հարաբերության հնարավոր դրսևորումների առկայությունը պարզելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ ՊՆ «Ուազ»-ը գլորվել է ձորը․ երկու զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել
Փետրվարի 19-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «Ուազ» մակնիշի ավտոմեքենան գլ...
Թուրքիայում երկրաշարժեր կանխատեսած սեյսմոլոգը զգուշացրել է, թե որ երկրին է վտանգ սպառնում
Թուրք հայտնի սեյսմոլոգ Նաջի Գյորյուրը, ով փետրվարի 6-ին երկրաշարժեր էր կանխատեսել, զգուշացրել է Կիպրոսում և թուրքական Բի...
ԼՈՒՍՆԿԱՐՆԵՐ․ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից առաջ երկնքում կապույտ բոց է նկատվել
Սոցցանցերի օգտատերերը լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակել երկնքում հայտնված կապույտ բոցի տեսանյութ թուրք-սիրիական ս...
Եվս մեկ երկրաշարժ կարող է տեղի ունենալ, որը կգերազանցի նախորդ երկրաշարժի աղետները․ սեսմոլոգները զգուշացնում են
Փորձագետները սպասում են, որ եւս մեկ երկրաշարժ կարող է տեղի ունենալ Ստամբուլում, որը կգերազանցի Թուրքիայի հարավ-արեւելքու...