Պատահարներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Դերասան Ռաֆայել Երանոսյանը ավտովթարի է ենթարկվել

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Դերասան Ռաֆայել Երանոսյանը ավտովթարի է ենթարկվել
Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 36 կմ հատվածում, Մեծամորի վարչական տարածքում բախվել են Toyota CRH և VAZ…

Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 36 կմ հատվածում, Մեծամորի վարչական տարածքում բախվել են Toyota CRH և VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի վարորդն ու ուղևորը, որոնց առաջինն օգնության են հասել Toyota CRH-ի վարորդը և «Մեծամոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն։ Քիչ անց «Մեծամոր» բժշկական կենտրոն բժշկական հետազոտման նպատակով դիմել է Toyota-ի վարորդը։ 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «06»-ի վարորդը, ով դեպի Արմավիր ընթանալիս, Toyota-ի վարորդի համար ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Toyota-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ի վարորդը սիրված ու ճանաչված դերասան ու հաղորդավար Ռաֆայել Երանոսյանն է։

 

 

 

[e2b42dd0d9a9912bf8b86ad795afa8d3.webp]

 

 

[df074edc9e365ef1e42d566f57b1ed89.webp]

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250