ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նոր մանրամասներ՝ գազալցակայանում պայթյունից
Փետրվարի 19-ին, ժամը 11։45-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Կաթնաղբյուր գյուղի մոտակայքում գտնվող գազալցակայանում, տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, կա երեք տուժած, վնասվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության պերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 65-րդ կմ-ին՝ «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Գ. Շ., ծնված 1978 թ․) գազի բալոնը. վնասվել են մոտակայքում կայանած «BMW» և «Mercedes-Benz» (վարորդ՝ Հ. Խ.) մակնիշների ավտոմեքենաները։
Պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել վարորդներ Գ. Շ.-ն, Հ. Խ.-ն և գազալցակայանի աշխատակից Պ. Մ.-ն (ծնված 1992 թ․), իսկ «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Մ.-ի (ծնված 1978 թ․) ինքնազգացողությունը վատացել է. վերջիններս մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսպիտալացվել են Թալին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։
[a28a67fad738123db7ab2d47f1d4d1d1.jpg]
[1322752add600e373cfbf7752c5501d2.jpg]
[4fc51366d548eded5ef24b48a0e6197f.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Եվս մեկ երկրաշարժ` Ադրբեջանում
Երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Լերիկի տարածաշրջանում: Այս մասին ադրբեջանական լրատվականներին հայտնել են Հանրապետական...
Միանգամից 3 երկրաշարժ՝ Վրաստանում
Վրաստանում լուսադեմին միանգամից երեք երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։ Առաջին երկրա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Դերասան Ռաֆայել Երանոսյանը ավտովթարի է ենթարկվել
Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապ...
«ՈՒԱԶ»-ը դիտակետ բարձրանալիս է ձորը գլորվել. նախաձեռնվել է քրեական վարույթ
19.02.2023թ-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, ՀՀ N զորամասի «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի՝ դիտակետ բարձրանալիս ձորը գլորվելու...