Միանգամից 3 երկրաշարժ՝ Վրաստանում
Վրաստանում լուսադեմին միանգամից երեք երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։ Առաջին երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով 05:18-ին՝ Օզուրգեթի քաղաքից երկու կիլոմետր հեռավորության վրա։ Նրա ուժգնությունը կազմել է 3,6 մագնիտուդ։ Տեղեկատվությունը փոխանցում է sputnik-georgia.ru-ն:
Հետցնցումներ գրանցվել են ժամը 06:27-ին Օզուրգեթիից 14 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը 3.0 բալ է եղել։ Երրորդ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Չոխատաուրիի շրջանի Բուկնարի գյուղում։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Նմանատիպ հոդվածներ
Եվս մեկ երկրաշարժ` Ադրբեջանում
Երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Լերիկի տարածաշրջանում: Այս մասին ադրբեջանական լրատվականներին հայտնել են Հանրապետական...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Դերասան Ռաֆայել Երանոսյանը ավտովթարի է ենթարկվել
Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նոր մանրամասներ՝ գազալցակայանում պայթյունից
Փետրվարի 19-ին, ժամը 11։45-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումր...
«ՈՒԱԶ»-ը դիտակետ բարձրանալիս է ձորը գլորվել. նախաձեռնվել է քրեական վարույթ
19.02.2023թ-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, ՀՀ N զորամասի «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի՝ դիտակետ բարձրանալիս ձորը գլորվելու...