«ՈՒԱԶ»-ը դիտակետ բարձրանալիս է ձորը գլորվել. նախաձեռնվել է քրեական վարույթ
19.02.2023թ-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, ՀՀ N զորամասի «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի՝ դիտակետ բարձրանալիս ձորը գլորվելու, դրա հետևանքով ավտոմեքենայում գտնվող 2 պայմանագրային զինծառայողների մահանալու, իսկ երկու ժամկետային զինծառայողների մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նշվում է, որ ողբերգական դեպքի հանգամանքները պարզելու համար ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ:
Նմանատիպ հոդվածներ
Եվս մեկ երկրաշարժ` Ադրբեջանում
Երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Լերիկի տարածաշրջանում: Այս մասին ադրբեջանական լրատվականներին հայտնել են Հանրապետական...
Միանգամից 3 երկրաշարժ՝ Վրաստանում
Վրաստանում լուսադեմին միանգամից երեք երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։ Առաջին երկրա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Դերասան Ռաֆայել Երանոսյանը ավտովթարի է ենթարկվել
Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նոր մանրամասներ՝ գազալցակայանում պայթյունից
Փետրվարի 19-ին, ժամը 11։45-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումր...