Թուրքիայում ձերբակալություններ են սկսվել շենքերի փլուզման պատճառով. փոխնախագահ

Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժը խլել է ավելի քան 24 հազար մարդու կյանք, հայտարարել է փոխնախագահ Ֆուաթ Օքտայը: 


«Երկրաշարժի հետևանքով զոհվել է 24 հազար 617 մարդ», - ասել է Օքտայը ճեպազրույցի ժամանակ: 
 

Նրա խոսքով ՝ 113 մարդու նկատմամբ ձերբակալման թույտվություն է տրվել։ Կասկած կա, որ նրանց գործողություններն ազդել են այն բանի վրա, որ իբր պահանջներին համապատասխան կառուցված շենքերը փլուզվել են. մեկ մարդ արդեն ձերբակալվել է: 


Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժից տուժել է ավելի քան 80 հազար մարդ։ 
 

Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ