«Համմեր լայթս. մարդկանց մեծ մասը պարեկներին լուրջ չի վերաբերվում». Հովսեփ Կուբատյանը՝ Գևորգ Պետրոսյանի մասին
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության նախկին պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Համմեր լայթս»
Չգիտեմ ինչու, բայց մարդկանց մեծ մասը պարեկներին լուրջ չի վերաբերվում, արհամարհում, չի ենթարկվում նրանց պահանջներին։ Ոստիկանության համապատասխան վարչությունը լուրջ գործ ունի անելու, որ պարեկային ծառայությունը ընկալվի լուրջ և այսպիսի միջադեպեր չլինեն։
Իհարկե պարեկներն էլ դեռ շատ բան ունեն սովորելու, օրինակ, ինչպես այս դեպքում, վարորդներին բացատրեն, թե ինչու է իրենց մեքենան կանգնած ճանապարհի մեջտեղում և խանգարում է երթևեկությանը։
Ի դեպ, կարծում եմ, որ ոստիկանության բարեփոխումների հետ մեկտեղ պետք է հիմնովին վերափոխվի նաև ՆԳՆ լրատվության վարչությունը»։
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ մեքենայի ղեկին եղել է Գևորգ Պետրոսյանը: ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ձերբակալվել է: Այդ մասին հայտնել է հենց ինքը:
«Հարգելի Հայրենակիցներ,
այսօր ձերբակալվեցի, սա էլ էր պետք տեսնել...
Ծիծաղելի հոդվածով...»,- գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Նմանատիպ հոդվածներ
Կապիտան Եղիշե Հակոբյանը 2 ամսով կալանավորվել է
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի գործով մեղադրյ...
«Ցավում եմ, եթե որևէ մեկին արձագանքս կտրուկ կթվա». ԿԳՄՍ նախարար
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրել է. «Դվինում և Բջնիում առավել քան ակնհայտ տեսա, թե ինչպես չի կարելի վերականգնել հուշա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձերբակալվել է նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը
Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Այդ մասին հայտնել է հենց ինքը: «Հարգելի Հայրենակիցներ, այսօր ձեր...
Թուրքիայի միակ հայկական գյուղը երկրաշարժից հետո ամբողջովին քանդվել է. պետության աջակցությունն է անհրաժեշտ
Թուրքական «Posta» թերթի սյունակագիրներից Օրալ Չալըշլարը գրել է վերջին երկրաշարժից հետո Թուրքիայի հայկական միակ գյուղում՝...